Մատչելիության հղումներ

logo-print

Ալիեւը եւ Սահակաշվիլին պատրաստվում են մեկնել Միացյալ Նահանգներ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սեպտեմբերի կեսերին մեկնելու է Միացյալ Նահանգներ, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի հովանու ներքո գումարվող աշխարհի պետությունների ղեկավարների հանդիպմանը: Ադրբեջանի նախագահը ելույթ է ունենալու միջազգային այդ հավաքում:

Ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության, Նյու 3որքում նախատեսված են Ալիեւի հանդիպումները մի շարք երկրների առաջնորդների, միջազգային կազմակերպությունների եւ ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Նյու 3որք է մեկնելու նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նա սեպտեմբերի 10-ին միջազգային համաժողովում զեկուցելու է, թե ինչպես է Վրաստանն իրականացնում 2000 թվականի Հայազամյակի գագաթնաժողովում ընդունված աղքատության վերացման ծրագիրը:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ նրա աշխատակազմի, մտադիր չէ մասնակցել Նյու 3որքում կայանալիք միջոցառումներին:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG