Մատչելիության հղումներ

«Այն, որ ղարաբաղյան բանակցությունները վերսկսվել են, հուսադրող է», - ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը:

«Ազերնյուս» գործակալությանը տված հարցազրույցում նա կարծիք է հայտնել, թե «Պրահայի գործընթացի մեկնարկից մեկ տարի անց խնդրի խաղաղ կարգավորման հեռանկարները զգալիորեն ընդլանվել են»:

Միաժամանակ Թերի Դեւիսը մտահոգություն է հայտնել, որ հայ-ադրբեջանական շփման գծում այսօր էլ մարդիկ են զոհվում:

Անդրադառնալով Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, Թերի Դեւիսը փաստել է, որ «Ադրբեջանը հնարավորություն ունի ցուցադրելու, որ կարող է հաջողությամբ բռնել դեմոկրատիայի քննությունը եւ այս առումով օրինակ դառնալ անցումային փուլում գտնվող մյուս երկրների համար»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG