Մատչելիության հղումներ

Թուրքիայում վթարի է ենթարկվել «Արեւելյան ճեպագնաց»-ը


6 մարդ են տուժել Թուրքիայի հյուսիս -ալեւելյան Սիվաս նահանգում ուրբաթ օրը տեղի ունեցած գնացքի վթարից:

CNN-Turk հեռուստաընկերության փոխանցմամբ, գծերից դուրս են եկել Հայաստանի հետ սահմանային Կարս քաղաքից դեպի Ստամբուլ ուղեւորվող «Արեւելյան ճեպագնաց»-ի լոկոմոտիվը եւ մարդատար վագոնը:

Միջադեպի պատճառները առայժմ հայտնի չեն: Բոլոր տուժածները հասցվել են Կարսի հիվանդանոց:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, դա կարող է լինել Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների հերթական ահաբեկչական գործողությունը:

Այս տարվա հունիս-հուլիսին այդ կազմակերպության անդամները, ըստ ոստիկանների, պայթեցրել են երեք գնացք: Վերջին անգամ նման միջադեպ տեղի էր ունեցել հուլիսի 3-ին Թուրքիայի Բինգյոլ նահանգում, երբ պայթյունի հետեւանքով գծերից դուրս էին եկել փոստային գնացքի մի քանի վագոններ, ինչի արդյունքում զոհվել էին գնացքի անվտանգությունն ապահովող ուժային կառույցի 6 աշխատակիցներ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG