Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայում քննակվում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը


Հինգշաբթի օրը Մեծ Բրիտանիայի Նյուպորտ քաղաքում սկսվել է Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվում է կազմակերպությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը:

Միջազգային գործակալությունների փոխանցմամբ, որոշ երկրների արտգործնախարարներ գտնում են, որ բանակցությունները պետք է սկսվեն այն ժամանակ միայն, երբ Թուրքիան ճանաչի Կիպրոսի Հանրապետությունը: Իսկ նախարարների մի մասն էլ, ինչպես, օրինակ, Եվրամիությունում նախագահող Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեք Սթրոն, գտնում են, որ Թուրքիայի հետ բանակցությունները կսկվեն նախատեսված ժամկետին՝ հոկտեմբերի 3-ին:

BBC ռադիոկայանի փոխանցմամբ, հանդիպման մասնակիցները, ամենայն հավանականությամբ, կդիմեն Թուրքիային կոչով՝ լրացուցիչ ջանքեր գործադրել Կիպրոսի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:

Անցած հուլիսին Թուրքիան ստորագրել էր Եվրամիության 10 նոր անդամ պետությունների, այդ թվում՝ Կիպրոսի հետ մաքսային համաձայնագիրը, սակայն տարածել հատուկ հայտարարություն, թե համաձայնագրի ստորագրումը «չի նշանակում Կիպրոսի Հանրապետության պաշտոնական ճանաչում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG