Մատչելիության հղումներ

Air Van Airlines-ը այժմ էլ հայտնվել է Շվեյցարիայի հրապարակած «սեւ ցուցակում»


Շվեյցարիայի իշխանությունները հինգշաբթի օրը հրապարակել են անվտանգության կանոններին չհամապատասխանող ավիաընկերությունների «սեւ ցուցակը»՝ արգելելով 2 ավիաընկերությունների գործունեություն ծավալել երկրի տարածքում:

Վկայակոչելով Քաղաքացիական ավիացիայի դաշնային գործակալությունը, «Ֆրանսպրես»-ը հաղորդում է, որ ցուցակում ընդգրկված են եգիպտական Flash Airlines-ը եւ հայկական Air Van Airlines-ը:

Հաղորդվում է, որ «անվտանգության հետ կապված պարբերաբար ծագող խնդիրների պատճառով» այս ավիաընկերությունների ինքնաթիռներին արգելվել է վայրէջք կատարել Շվեյցարիայի տարածքում:

Շաբաթասկզբին նման ցուցակներ էին հրապարակել նաեւ Բելգիան եւ Ֆրանսիան, եւ հայկական Air Van Airlines-ը ընդգրված էր նաեւ Բելգիայի տրանսպորտի նախարարության «սեւ ցուցակում»:

Այդ կապակցությամբ «Ֆրանսպրես»-ը հաղորդում էր, որ շատ տուրիստական ընկերություններ Ֆրանսիայում թերահավատորեն են վերաբերվում «սեւ ցուցակին»՝ նշելով, թե դրանցում ընդգրկված ավիաընկերությունները «անհայտն են եւ Ֆրանսիա թռչելու թույլտվություն երբեք չեն խնդրել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG