Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Լեռնային Ղարաբաղ, Հայաստան եւ Ադրբեջան


Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած հանդիպման արդունքներին տեղեկանալու նպատակով հաջորդ շաբաթ Բաքու եւ Երեւան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը:

ԵԱՀԿ Բաքվի գրասենյակից ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը հայտնել են, որ Դիմիտրի Ռուպելը սեպտեմբերի 6-ին կժամանի Բաքու եւ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ընթացքում նա կքննարկի նաեւ նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր:

Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Համլետ Գասպարյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի սեպտեմբերի 5-ին եւ կուղեւորվի Ստեփանակերտ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Սեպտեմբերի 6-ին Դիմիտրի Ռուպելը կվերադառնա Երեւան, որտեղ կկայանա նրա հանդպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG