Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը կողմնակից է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը


ԱՄՆ պետքարտուղարության հրավերով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը չորեքշաբթի օրը հայտարարել է, թե ինքը պաշտպանում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը եւ հույս է հայտնել որ, Հարավային Կովկասի մյուս երկրները, ի վերջո, նույնպես կանդամակցեն Եվրամիությանը:

«Ինչո՞վ է վատ Եվրամիության անդամ հարեւան ունենալը: Եթե Թուրքիան կարող է համաօպատասխանել Եվրամիության չափանիշներին եւ անդամակցել Եվրամիությանը, ապա նույնը կարող են անել նաեւ տարածաշրջանի մյուս երկրները: Ես մեր տարածաշրջանի ապագան տեսնում եմ ընդլայնված Եվրոպայի կազմում», - ըստ «Ասոշիեյթեդ Փրես»-ի, Վաշինգտոնում Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Արթուր Բաղդասարյանը:

Նա նաեւ նշել է, թե Հայաստանը եւ Թուրքիան «չպետք է խոչընդոտներ ստեղծեն համագործակցության ծավալմանը, այլ նստեն եւ խոսեն՝ չխուսափելով անցյալի խնդիրներից, եւ շարժվեն առաջ՝ ծավալելով մշտական երկխոսություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG