Մատչելիության հղումներ

2005 ֆինանսական տարում Ադրբեջանը Միացյալ Նահանգների կառավարական աղբյուրներից ստացել է 70,5 միլիոն դոլար


Ընթացիկ ֆինանսական տարում Ադրբեջանը Միացյալ Նահանգներից ընդհանուր առմամբ ստացել է 70,5 միլիոն դոլար: Գումարները բաշխվել են հետեւյալ կերպ. անվտանգությանն ու իրավակարգի ամրապնդմանը՝ 31,1 միլիոն, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումներին՝ 13,9 միլիոն դոլար, ժողովրդավարության ոլորտի ծրագրերին՝ 9,7 եւ միջգերատեսչական ծրագրերին՝ 3,6 միլիոն դոլար: Ցուցաբերվել է 12,2 միլիոնի մարդասիրական օգնություն:

«Աջակցելով Ադրբեջանում էներգակիրների վաճառքից ակնկալվող եկամուտների ավելացմանը եւ 2005 թվականին խորհրդարանական ընտրություններին՝ ընթացիկ ֆինանսական տարում ամերիկյան օգնությունը նպատակաուղղված է ազատ եւ արդար քվեարկության ապահովմանը՝ ի հավելումն բյուջեի եկամուտների թափանցիկ տնօրինմանը», - ըստ «Թրենդ» գործակալության, ասված է երկուշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղարության տարածած տեղեկանքում:

Ըստ տեղեկանքի, նոյեմբերին կայանալիք ազատ եւ արդար խորհրդարանական ընտրություններին աջակցելու նպատակով հատկացվող ԱՄՆ ֆինանսական միջոցները ապահովում են «ընտրողների տեղեկացվածությունը եւ քվեարկությանը նրանց ավելի ակտիվ մասնակցության նախաձեռնությունները, միջազգային եւ տեղական դիտորդների աշխատանքը, քաղաքական կուսակցությունների անդամների վերապատրաստումը, ինչպես նաեւ ընտրությունների եւ «exit poll»-երի անցկացումը լուսաբանելու հարցերով դասընթացները լրագրողների համար»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG