Մատչելիության հղումներ

Հայերը լքում են Նոր Օռլեանը


«Կատրինա» կոչվող փոթորիկը այսօր շարունակում է մոլեգնել ԱՄՆ հարավային Միսիսիպի եւ Լուիզիանա նահանգներում: Փոթորիկը Միացյալ Նահանգներին հասցրել է այնքան վնաս, որքան չի հասցրել եւ ոչ մի բնական աղետ:

Միսիսիպիի Պիլոքսի քաղաքում ջրի մակարդակը բարձրացել է 9-ը մետրով, իսկ Նոր Օռլեանում (New Orleans) եւ մի քանի այլ քաղաքներում հարկուրավոր զոհեր կան: Ինչպես տեղի ոստկանությունն է հաղորդում, «ջրի վրա պարբերաբար երեւում են մարդկային դիակներ»: Ջրի տակ է մնացել Նոր Օռլեանի 80 տոկոսը:

Ֆլորիդա նահանգում, որտեղից սկսել էր փոթորիկը, իրավիճակը արդեն հանգիստ է, եւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին հաջողվել է հեռախոսով կապվել Սենտ Պիտսբուրգ, Օքալա, Նեփլզ քաղաքների եւ Լուիզիանա նահանգի Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ հայր Ներսես Չեպեքչյանի հետ՝ տեղեկություններ ստանալու տեղի եւ հարեւան նահանգների հայության մասին:

«Ֆլորիդայում հայություն չկա, ամբողջ հայությունը Լուիզիանա եւ Ալաբամա նահանգներում է կենտրոնացված: Լուիզիանայի հետ հեռախոսային կապ չկա, գրեթե ողջ Նոր Օռլեանը պարպվել է, շատերը գնացել են Տեխաս: Ունենք եկեղեցի Բատոն Ռուժում, որտեղ, բարեբախտաբար, ավերածությունները շատ չեն, այնտեղ ավելի հանգիստ է, միայն հոսանք չունեն», - հայտնեց նա:

Իսկ Լուիզիանայի հայկական հեկեղեցու հեգեւոր խորհրդի ատենապետ Վազգեն Քալթաքչյանի խոսքերով, «հայերը հեռացել են իրենց տներից դեպի ավելի ապահով վայրեր»:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG