Մատչելիության հղումներ

Աժ նախագահը մեկշաբաթյա այցով մեկնում է Միացյալ Նահանգներ


Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը չորեքշաբթի օրը ԱՄՆ Պետքարտուղարության Միջազգային այցելուների ծրագրի կողմից կազմակերպված այցով կմեկնի Միացյալ Նահանգներ:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության փոխանցմամբ, մինչեւ սեպտեմբերի 7-ը ծրագրված են Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հանդիպումները «ԱՄՆ պետական այրերի, հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների հետ»:

ԱՄՆ Պետքարտուղարությունը Արթուր Բաղդասարյանի համար նախատեսել է հանդիպումներ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթերթի, Ազգային դեմոկրատական հանձնաժողովի նախագահ Հովարդ Դինի, Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբակցության ներկայացուցիչներ` կոնգրեսականներ Նոլենբերգի եւ Պալոնի, ինչպես նաեւ Պետքարտուղարության, Ազգային անվտանգության խորհրդի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Պետքարտուղարությունը նաեւ նախատեսել է Հայաստանի խորհրդարանի խոսնակի ելույթը Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում ու հանդիպում «Թրենսփարենսի Ինթերնեշընըլ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG