Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ձերբակալվել է Վրաստանի ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչ Մերաբ Ջիբուտիան


Անցած շաբաթավերջին Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի անցնելու մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչ Մերաբ Ջիբուտիան:

Ադրբեջանական ANS հեռուստաընկերության փոխանցմամբ, ձերբակալման պահին Ջիբուտիայի մոտ, որը չի ունեցել անձը հաստատող որեւէ փաստաթուղթ, հայտնաբերվել են հայկական դրամ, ինչպես նաեւ՝ այս ամիս ավելի վաղ Ադրբեջանի ազգային անվտանգության կողմից ձերբակալված Ադրբեջանի երիտասարդական ընդդիմադիր «Ենի ֆիկիր» (Նոր մտածելակերպ) կուսակցության առաջնորդ Ռուսլան Բաշիրլիի հեռախոսահամարները:

Ինքը Ջիբուտիան բացատրել է, որ Ադրբեջան է ժամանել Բաշիրլիի հետ հանդիպելու նպատակով:

Մերաբ Ջիբուտիան մեկն էր այն անձանցից, ում հետ, ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության, Թբիլիսիում հուլիսի 28-29-ին գաղտնի բանակցություններ էր վարել Ռուսլան Բաշիրլին:

Բաշիրլին ձերբակալվել է օգոստոսի 3-ին՝ «բռնի կերպով իշխանությունը զավթելու» փորձի մեղադրանքով: Ըստ դատախազության, ձերբակալության առիթ էր հանդիացել կուսակցության մեկ այլ անդամի՝ Օսման Ալիմուրադովի հայտարարությունը, թե հանդիպման ժամանակ «Բաշիրլին Հայաստանի գաղտնի գործակալներից ստացել է 2 հազար դոլար»:

«Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչներ Մերաբ Ջիբուտիան, Գեորգի Իսպիրյանը եւ ոմն Վարդան: Իրականում, սակայն, այդ մարդիկ Հայաստանի գաղտնի ծառայությունների գործակալներ են», - ասված էր Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG