Մատչելիության հղումներ

Ծրագրվում է Ղրիմում կառուցվել ԱՊՀ երկրների համատեղ նավահանգիստ


Կազանում անցած շաբաթավերջին կայացած ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինան առաջարկել է ԱՊՀ երկրներին Ղրիմում կառուցել միջազգային նավահանգիստ՝ համասեփականության իրավունքով:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Ուկրաինայի արտգործնախարար Բորիս Տարասյուկը նշել է, թե Դոնուզլավում (Ղրիմ) միջազգային նավահանգստի կառուցման նախագիծը միանգամից արժանացել է ԱՊՀ որոշ երկրների հավանությանը:

«Նախագիծը հատկապես կարեւոր է ԱՊՀ այն երկրների համար, որոնք չունեն ելք դեպի ծով կամ օվկիանոս», - ասել է Տարասյուկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG