Մատչելիության հղումներ

11 մարդ զոհվել եւ 6-ը վիրավորվել են կիրակի երեկոյան Բաքու-Աստարա (Իրանի սահմանի մոտ) մայրուղու 48-րդ կիլոմետրի վրա տեղի ունեցած խոշոր ավտովթարի արդյունքում:

Ադրբեջանական ANS հետուստաընկերության փոխանցմամբ, «Կամազ» մակնիշի բեռնատարը բախվել է տեխնիկական անսարքության պատճառով ճանապարհին կանգնած մարդատար միկրոավտոբուսին: Հարվածի հետեւանքով ավտոբուսը, որում գտնվում էին 17 ուղեւորներ, շոռւ է եղել:

Բեռնատարի վարորդը դիմել է փախուստի, ներկայումս իրականացվում են նրա որոնման աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG