Մատչելիության հղումներ

Ուզբեկստանի Սենատը քվեարկել է ամերիկյան զորքերի դուրս բերման օգտին


Ուզբեկստանի Սենատն այսօր միաձայն քվեարկել է ամերիկյան զորքերը Ուզբեկստանից դուրս բերելու օգտին: Այս որոշումը հետեւեց նախագահ Իսլամ Քարիմովի՝ հուլիսին արված կարգադրությանը: Նախագահը ամերիկացիներին 6 ամիս ժամանակ էր տվել զորքերը Խանաբադի ռազմակայանից դուրս բերելու համար:

Ռազմակայանը, որտեղ տեղակայվել էին ամերիկացի զինվորականները, կարեւոր դեր է խաղացել ԱՄՆ-ի գլխավորած ուժերի կողմից Աֆղանստանում իրականացված գործողությունների ժամանակ: Ուզբեկ սենատորները պնդում են, թե զորքերը դուրս բերելու պահանջը կապված չէ Անդիժանի դեպքերի կապակցությամբ Վաշինգտոնի հնչեցրած քննադատության հետ:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG