Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 6-ին Բաքվում կսկսվի հայկական տարածքում գերի ընկած զինծառայողների դատավարությունը


Սեպտեմբերի 6-ին Բաքվում կսկսվի երեք ադրբեջանցի զինծառայողների գործով դատավարությունը:

Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, սերժանտ Ռուսլան Բաքիրովը, շարքայիններ Հայալ Աբդուլաեւը եւ Հիկմեթ Թաղիեւը մեղադրվում են հայրենիքին դավաճանելու, դասալքության, մարտական հերթապահության կանոնները խախտելու եւ իշխանությունը գերազանցելու մեջ:

Ըստ քննչական մարմինների, ադրբեջանցի զինծառայողները, որոնք ծառայում էին Թերթերի շրջանում, այս տարվա փետրվարին հայտնվել էին հայկական տարածքում, որտեղ շփումներ էին ունեցել հայկական կողմի հատուկ ծառայությունների հետ: Այս տարվա մայիսին Ադրբեջան վերադառնալուց հետո նրանք ձերբակալվել էին:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG