Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակի թեկնածության հարցը կորոշվի վաղը


Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Սարդար Ջալալօղլուն այսօր «Զերկալո» թերթում տպագրված հարցազրույցում հայտնում է, որ վաղը թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պետք է որոշում կայացնի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւին որպես պատգամավորության թեկնածու գրանցելու մասին:

«Ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ Գուլիեւը կգրանցվի, այլապես հանձնաժողովը չէր ընդունի նրա օգտին մեր հավաքած ստորագրությունները», - ասել է Ջալալօղլուն:

Նրա վկայությամբ, հենց վաղն էլ տեղի կունենա դեմոկրատական կուսակցության հավաքը, որտեղ որոշում կկայացվի Գուլիեւի՝ Ամերիկայից հայրենիք վերադառնալու մասին:

Մի քանի օր առաջ Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Ադրբեջան ժամանելու դեպքում Գուլիեւը կձերբակալվի, քանզի նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ կա:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG