Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-ը Վրաստանի հետ նոր համաձայնագիր կստորագրի սեպտեմբերին


Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին Մոսկվայում «Գազպրոմ» ընկերության հետ համագործակցության մասին նոր համաձայնագիր կստորագրի սեպտեմբերի սկզբին:

ԻՌԱՏ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Ալեկո Խետագուրին հայտնել է, որ համաձայնագրով կհստակեցվի Վրաստան բնական գազի մատակարարման, ինչպես նաեւ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան գազի տարանցիկ փոխադրման գրաֆիկը:

Ըստ Խետագուրիի, Վրաստանի քաղաքացիների համար գազի սակագնի եւ դրա մատակարարման պարտավորությունների հարցերը կարգավորվելու են առանձին պայմանագրերով:

«Առայժմ հայտնի չէ, թե ինչ սակագին կսահմանի «Գազպրոմ»-ը: Դա կորոշվի առաջիկա բանակցությունների ընթացքում», - ասել է Խետագուին:

Ներկայումս Վրաստան մատակարարվող գազի սակագինը կազմում է 60 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, սակայն «Գազպրոմ»-ի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ մտադիր են հասցնել այն միջազգային սակագներին՝ 100-120 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG