Մատչելիության հղումներ

Գարեգին Երկրորդը Ջավախք չի այցելի


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական Համակարգի ղեկավար հայր Վահրամ Մելիքյանը հերքել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ հոկտեմբերի 1-ին Ջավախք կատարելիք այցելության մասին լուրը:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, նա նշել է, որ Վեհափառ Հայրապետի կողմից նման որոշում չի կայացվել:

Չորեքշաբթի օրը «Ա-Ինֆո» գործակալությունը, տեղեկացնելով այցի մասին, հաղորդել էր, թե դրա ընթացքում ծրագրված է Հայ Առաքելական եկեղեցու Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության շենքի բացումը, Արագվա գյուղի եկեղեցու վերաօծումը, ինչպես նաեւ Վեհափառի հանդիպումը հավատացյալ հոտի հետ:

Հաղորդվում էր նաեւ, թե վերջին անգամ Ամենայն հայոց կաթողիկոսներից Ջավախք է այցելել Խրիմյան Հայրիկը՝ 1896 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG