Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը վերադարձրել է գերված ադրբեջանցի զինծառայողին


Հայկական կողմը չորեքշաբթի օրը ադրբեջանական կողմին է փոխանցել օգոստոսի 3-ին գերի ընկած ադրբեջանցի ենթասպա Ռամիլ Խուդավերդիեւին:

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի մամլո քարտուղար Գյուլնազ Գուլիեւան հայտնել է «Էխո» թերթին, որ հանձնումը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում:

Գուլիեւան նշել է, որ մինչ այդ ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Խուդավերդիեւի հետ՝ համոզվելու համար, որ զինծառայողը ցանկանում է վերադառնալ հայրենիք:

«Ռամիլ Խուդավերդիեւը նախ անցել է բժշկական ուսումնասիրություն, որից հետո, անմիջապես, հարցաքննության համար նրան փոխանցել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը», - հայտնել է Ռազմագերիների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի աշխատակից Էլդար Սամեդովը:

Ըստ Սամեդովի, գերի ընկած քաղաքացիական անձինք, սովորաբար, հարցաքննվում են Ադրբեջանի ռազմագերիների հարցերով պետական հանձնաժողովի աշխատակիցների կողմից:

«Էխո»-ն նշում է, թե Ռամիլ Խուդավերդիեւի հետագա ճակատագիրը առայժմ պարզ չէ՝ հիշեցնելով, որ այս օրերին Բաքվում ընթանում է փետրվար ամսին գերի ընկած ադրբեջանցի 3 զինծառայողների դատական գործը, որոնք մեղադրվում են դասալքության եւ հայրենիքի դավաճանության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG