Մատչելիության հղումներ

«Թուրքիայում սպասում են Հայաստան-Ադրբեջան բանակցությունների արդյունքներին»


«Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիայի կառավարությունը սպասում է Հայաստան-Ադրբեջան բանակցությունների արդյունքներին», - հայտնում է The New Anatolian պարբերականը՝ վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրներ:

«Ակնկալվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կհաջողվի հասնել առաջընթացի Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում եւ համաձայնության գալ նախագծի շուրջ, որը ենթադրում է Հայաստանի զորքերի դուրսբերումը գրավյալ 7 տարածքներից առնվազն 5-ից, իսկ Ղարաբաղի կարգավիճակը որոշել 15 տարվա ընթացքում անցկացվելիք հանրաքվեով», - հաղորդում է պարբերականը:

Այս կապակցությամբ Թուրքիայի պաշտոնյաները նշում են, թե «քննարկում են Հայաստանի հետ սահմանների վերաբացման հնարավորությունը՝ Ղարաբաղից Հայաստանի զորքերի դուրսբերման դեպքում»:

The New Anatolian-ը նաեւ նշում է, որ «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիան Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավման հիմնական խոչընդոտներից մեկն է»:

«Թեեւ Հայաստանի կառավարությունը վերջերս հասկացնել տվեց, որ պատրաստ է իր արտաքին քաղաքականությունում հրաժարվել այսպես կոչված «ցեղասպանության» մեղադրանքներից՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հատուկ հարաբերությունները խանգարում են Թուրքիայի կառավարությանը վերաբացել Հայաստանի հետ սահմանները, քանի դեռ չի գտնվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը», - հայտնում է պարբերականը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG