Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը մտադիր է կտրուկ փոխել քաղաքականությունը հետխորհրդային տարածքում»


Ռուսաստանը, ըստ Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի, մտադիր է կտրուկ փոխել քաղաքականությունը հետխորհրդային տարածքում, եւ դա վերաբերում է ոչ միայն եւ ոչ այնքան նրա՝ ԱՊՀ երկրների, որքան ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ հարաբերություններին:

«Նոր քաղաքականության էությունը այն չէ, որ Ռուսաստանը վերականգնի «նարնջագույն հեղափոխությունների» արդյունքնում իբր կորցրած ազդեցությունը: Նման ազդեցություն չկար էլ, կային միայն ապարդյուն ծախսված գումարներ եւ ռուսական գազի գողություն: Նպատակն այն է, որ նախկին ԽՍՀՄ տարածքում Վաշինգտոնի եւ եվրոպական կառույցների հետ Մոսկվայի հարաբերությունները ձեռք բերեն քաղաքակիրթ բնույթ», - «ՌԻԱ-Նովոստի» գործակալությանը հայտարարել է Կրեմլի անանուն բարձրաստիճան աղբյուրը:

Միեւնույն ժամանակ, ըստ աղբյուրի, «Ռուսաստանը խնդրի շուրջ երկխոսություն է վարում ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, եւ այդ բանակցությունները, հաստատապես, կշարունակվեն օգոստոսի 26-ին Կազանում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում»:

«Մեր համբերությունը կբավարարի՝ եթե անգամ դրա համար տարիներ պահանջվեն, որպեսզի բացատրենք ԱՊՀ մեր գործընկերներին, որ Մոսկվան մտադիր չէ վերականգնել խորհրդային կայսրությունը», - հայտարարել է գործակալության աղբյուրը՝ ավելացնելով. - «Ռուսաստանին ձեռնտու չէ իրավիճակը, երբ նա, փաստորեն, սուբսիդավորում է որոշ պետությունների տնտեսությունը՝ մատակարելով իր համար ոչ շահեկան սակագներով էներգառեսուրսներ, իսկ ժողովուրդը շարունակում է ապրել աղքատության մեջ»:

«Նման իրավիճակներն էլ հենց հիմքեր են ստեղծում «նարնջագույն հեղափոխությունների» համար, որոնցից հետո ժողովուրդների համար քիչ բան է փոխվում, իսկ նոր տիրակալները, կամ գոնե դրանց մի մասը՝ բացահայտ կամ քողարկված, աշխատավարձ են ստանում ամերիկացիներից», - «ՌԻԱ-Նովոստի» գործակալությանը ասել է Կրեմլի բարձրաստիճան աղբյուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG