ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի դեմ մահափորձ կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Հարությունյանի շահերի պաշտպան Գուլիկո Ջիմշերիձեն հայտնել է, որ Հարությունյանը մտադիր է դատական հայց ներկայացնել Վրաստանի ներքին գործերի նախարարության դեմ:
«Իմ պաշտպանյալը վրդովված է իր փախուստի մասին Վրաստանի ՆԳՆ ցուցադրած տեսանյութով: Նա պնդում է, որ երբեք մտադրություն չի ունեցել փախչել եւ որ ներկայացվածը մոնտաժ է», - «ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նշել է Ջիմշերիձեն՝ ավելացնելով, որ Վլադիմիր Հարությունյանը առաջիկա օրերին մտադիր է պահանջել փորձաքննության անցկացում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին տարածվել էր հաղորդագրություն, թե «Հարությունյանը հայտարարում է, թե առաջիկայում փորձելու է փախչել հանրապետական բանտային հիվանդանոցից»: Ըստ ՆԳՆ-ի, Հարույթունյանի բանտախցում տեղադրված են հատուկ սարքեր, որոնք ֆիքսում են նրա բոլոր գործողությունները:
27-ամյա Վլադիմիր Հարությունյանը ձերբակալվել էր հուլիսի 21-ին՝ Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վաշլիսջվարի գյուղում: Նրան ներկայացվել են մեղադրանքներ մի քանի հոդվածներով՝ ահաբեկչական գործողություն իրականացնելու փորձ, ոստիկանի սպանություն, հրազենի ապօրինի պատրաստում, պահպանում եւ օգտագործում:
Մեղադրանքերը հաստատվելու դեպքում Հարությունյանին սպառնում է ցմահ բանտարկություն: