Մատչելիության հղումներ

Ամերիկյան հեղինակավոր «Նյուզուիք» հանդեսի հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Ադրբեջանը «որեւէ երկրի ֆորպոստը չէ»:

«Մենք վարում ենք իրատեսական անկախ արտաքին քաղաքականություն», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Իլհամ Ալիեւը՝ նշելով, թե այդ քաղաքականությունը «հավասարակշռված է հարեւանների նկատմամբ»:

Ընդհանուր առմամբ, ըստ Ադրբեջանի նախագահի, «ամենակարեւորը՝ տարածաշրջանում հավասարակշռության պահպանումն է»: Նա նշել է, որ Ադրբեջանը, մասնավորապես, վստահության վրա հիմնված հարաբերություններ է պահպանում Իրանի հետ:

«Կուզենայի, որ իմ պաշտոնավարման օրոք Ադրբեջանը դառնար ծաղկող երկիր, եւ ես քաղաքականությունից հեռանայի բոլորովին այլ երկրում, որը այս տարիներին առաջ է շարժվել սոցիալական առաջընթացի ուղիով», - հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Պատասխանելով հարցին՝ «պատկերացնում է արդյո՞ք իրեն քաղաքականությունից դուրս», Ադրբեջանի նախագահն ասել է, թե «հեշտությամբ կարող է պատկերացնել դա, քանի որ դեռեւս տարիուկես առաջ իր կյանքը կապված չէր մեծ քաղաքականության հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG