Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլին Հայաստանում է


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով կիրակի օրը երկօրյա ոչ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

«Ազատություն» ռադիոկայանին Հայաստանի նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ, որ երկու երկրների նախագահները ոչ պաշտոնական հանդիպումը կայացել է Ռոբերտ Քոչարյանի ամառային նստավայրում՝ Սեւանի ափին: Ակնկալվում է, որ նախագահները քննարկելու են տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաեւ իրավիճակը Ջավախքում:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների, Միխեիլ Սահակաշվիլին Հայաստան է ժամանել ինքնաթիռով:

Միխեիլ Սահակաշվիլին Թբիլիսի կվերադառնա այսօր երեկոյան:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG