Մատչելիության հղումներ

logo-print

Իլհամ Ալիեւ. «Ադրբեջանում ամերիկյան ռազմակայանների տեղակայման հարցը չի քննարկվում»


«Ադրբեջանում ամերիկյան ռազմակայանների տեղակայման հարցը երկու երկրների քննարկման առարկա չէ», - Իսմայիլի քաղաքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի՝ Ալիեւը փաստել է, որ այդ թեման շարունակ արծարծվում է տեղական լրատվամիջոցներում, մինչդեռ միջազգային մամուլը դրան լուրջ ուշադրություն չի դարձնում:

«Գտնում եմ, որ իմ եւ ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները բավական հստակություն են մտցրել այս հարցում՝ ամերիկյան ռազմակայանների տեղակայման հարցը մենք չենք քննարկում», - շեշտել է Ադրբեջանի նախագահը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG