Մատչելիության հղումներ

Հունաստանի վարչապետը ընդունել է Հայաստանի առաջին արտգործնախարարին


Կարամանլիսը եւ Հովհաննիսյանը 25 տարի առաջ սովորել են Ֆլետչերի դպրոցում, որը միջազգային հարաբերությունների հարցերով մասնագիտացած հնագույն հաստաստատությունն է Ամերիկայում:

Ինչպես հաղորդում է Ազգային եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը, որը հիմնել է Րաֆֆի Հովհաննիսյանը, Հունաստանի վարչապետը եւ Հայաստանի նախկին արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության, եվրաինտեգրման հարցեր, ինչպես նաեւ երկու երկրների ներքին զարգացոււմները եւ միմյանց հետ հարաբերությունները:

Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG