Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կարճատեւ այցով ժամանելու է Հայաստան: Հայաստան այցելելու իր մտադրության մասին Սահակաշվիլին հայտնել էր դեռեւս անցած շաբաթավերջին, երբ Բաթումիում հայ լրագրողների հետ ժամանակ հայտնել էր, որ մտադիր է «մի քանի օր անցկացնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամառային նստավայրում՝ Սեւանի ափին»:

«Նեզավիսիմայա գազետա»-ին Հայասանի նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, որ երկու երկների նախագահների հանդիպում, իրոք, նախատեսվում է, սակայն այն լինելու է «ոչ պաշտոնական, զուտ բարեկամական»:

«Նման հանդիպում արդեն տեղի է ունեցել այս տարվա ապրիլ ամսին, երբ Հայաստանի նախագահը մեկնել էր Գուդաուրի, որտեղ նախագահները միասին դահուկ են քշել: Այդ ժամանակ էլ ձեռք էր բերվել Միխեիլ Սահակաշվիլու՝ Հայաստան այցելելու մասին պայմանավորվածությունը», - նշել է Վիկտոր Սողոմոնյանը:

Հայաստանի նախագահի մամլո քարտուղարը հայտնել է, որ առայժմ չեն հստակեցվել այցի կոնկրետ ժամկետները: Պարզ չէ նաեւ՝ Միխեիլ Սահակաշվիլին լինելու է միայն Սեւանում, թե կլինի նաեւ Երեւան:

Նշենք, որ Գուդաուրիի հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանին ուղեկցում էր Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Առայժմ հայտնի չէ՝ կուղեկցի արդյո՞ք Միխեիլ Սահակավիլուն Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG