Մատչելիության հղումներ

Հայաստան է այցելելու Արգենտինայի արտգործնախարարը


Բուենոս Այրեսի «Էլ կլարին» թերթի հարցազրույցում Արգենտինայի արտգործնախարար Ռաֆայել Բիելզան հաստատել է, որ առաջիկա շաբաթներին պաշտոնական այցով մեկնելու է Հայաստան:

«Ինձ հրավիրել են այցելել Հայաստան, եւ իսկապես մի հաճույք է, որ ուզում են ապրել», - նշել է Ռաֆայել Բիելզան՝ ավելացնելոց, թե 2001 թվականին հոդված է գրել Հայոց ցեղասպանության մասին:

Դիվանագիտական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Բիելզան այցելության ընթացքում հայտարարելու է Երեւանում Արգենտինայի դեսպանության բացման մասին:

Արգենտինայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակության կազմում է լինելու նաեւ հայտնի գործարար, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի հավատարմագրային կառավարիչ, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը:

Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG