Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ադրբեջանը կլինի բարգավաճող երկիր»


«Մենք նպատակ ենք դրել Ադրբեջանը դարձնել ուժեղ, բարգավաճող երկիր եւ կհասնենք դրան», - հինգշաբթի օրը աբալայի շրջանի հասարակայնության հետ հանդիպման ժամանակ հինգշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ադրբեջանական day.az-ի փոխանցմամբ, Ալիեւը ասել է, որ եթե այս տարի Ադրբեջանի պետական բյուջեն կազմել է 2 միլիարդ 300 միլիոն դոլար, ապա եկող տարի այն կկազմի առնվազն 3,2 միլիարդ դոլար:

«Առաջին հերթին մենք կավելացնենք սոցիալական պայմանների բարելավմանը հատկացվող գումարները», - նշել է Ադրբեջանի նախագահը՝ ավելացնելով, որ «նվազագույն աշխատավարձը կբարձրացվի 3 անգամ»:

Ալիեւը նաեւ հայտնել է, որ մինչեւ տարվա վերջ Ադրբեջանում կլուծվեն ազգաբնակչությանը էլեկտրաէներգիայի, ջրի եւ գազի մատակարարման հետ կապված խնդիրները:

Ըստ նրա, առաջիկա 5 տարվա ընթացքում Ադրբեջանում պետք է ստեղծվի 600 հազար աշխատատաեղ, իսկ վերջին 2 տարում այդ ցուցանիշը կազմել է 260 հազար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG