Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը սեպտեմբերին կայցելի Բաքու


Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին չորեքշաբթի օրը հայտարարել է, որ սեպտեմբերին Բաքու կայցելի Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը:

Ադրբեջանական ANS հեռուստաընկերության փոխանցմամբ, այցի ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային զարգացումներին եւ անվտանգության խնդիրներին վերաբերող հարցեր:

Դեսպան Մորալին նաեւ հայտնել է, որ սեպտեմբերի 7-ին Ադրբեջան է ժամանելու Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Յաշար Բույուքանիտը: Այցը իրականացվում է ռազմական ոլորտում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ իրականացվող համագործակցության շրջանակներում:

Այդ համագործակցության շրջանակներում հուլիսի 20-ին Բաքու էր այցելել Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Քենուլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG