Մատչելիության հղումներ

Ըստ Վրաստանի նեքին գործերի նախարարության ինտերնետային էջում տեղադրված հաղորդագրության, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի դեմ մահափորձ կատարելու փորձի մեջ մեղադրվող Վլադիմիր Հարությունյանը կարող է փորձել փախչել բանտից:

«Մահափորձ իրականացնելու փորձի եւ ոստիկանի սպանության մեջ մեղադրվող Հարությունայնը հայտարարում է, որ առաջիկայում փորձելու է փախչել հանրապետական բանտային հիվանդանոցից», - «ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ասված է Վրաստանի ՆԳՆ պաշտոնական հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ «Հարությունյանը փորձում է իրեն հասցնել մարմնական վնասվածքներ՝ համարելով, որ այդ ձեւով կարող է հասնել համաժողովրդական դատապարտման եւ էքստրադիցիային արտասահման»:

Ըստ ՆԳՆ-ի, «Հարույթունյանի բանտախցում տեղադրված են հատուկ սարքեր, որոնք ֆիքսում են նրա բոլոր գործողությունները»:

27-ամյա Վլադիմիր Հարույթունյանը ձերբակալվել էր հուլսիսի 21-ին՝ Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վաշլիսջվարի գյուղում: Նրան ներկայացվել են մեղադրանքներ մի քանի հոդվածներով՝ ահաբեկչական գործողություն իրականացնելու փորձ, ոստիկանի սպանություն, հրազենի ապօրինի պատրաստում, պահպանում եւ օգտագործում:

Մեղադրանքերը հաստատվելու դեպքում Հարությունյանին սպառնում է ցմահ բանտարկություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG