Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ընտրությունների պատճառով կարող է հետաձգվել Ուկրաինայի նախագահի այցը Բաքու


Ադրբեջանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իգոր Կեզիման հայտարարել է, որ «Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի այցը Բաքու անհրաժեշտ է, ուղղակի մնում է համաձայնեցնել դրա ժամկետները»:

Ադրբեջանական day.az-ի փոխանցմամբ, դիվանագետը նշել է, որ ժամկետը կախված կլինի ընդունող կողմից, այսինքն՝ Ադրբեջանից:

Հարցին՝ «Հնարավո՞ր է արդյոք, որ այցը կայանա սեպտեմբերին», Իգոր Կեզիման պատասխանել է. - «Առաջիկա ընտրությունների հետ կապված, Ադրբեջանից է կախված՝ կկարողանա արդյոք ադրբեջանական կողմը կազմակերպել Ուկրաինայի նախագահի այցը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG