Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարը հերքել է Դոնալդ Ռամսֆելդի այցի վերաբերյալ լուրերը


Վերջերս վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, Բաքվի թեթերը հաղորդել էին, որ օրերս կայանալու է ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի այցը Ադրբեջան:

Ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը Մամեդյարովը հաղորդել է, որ Միցյալ Նահանգներ կատարած իր այցի ընթացքում ո'չ Պենտագոնում, ո'չ էլ պետքարտուղարությունում իրեն այդ մասին չեն տեղեկացրել:

«Այդ մասին տեղեկությունը ես իմացա Բաքվի թերթերից, ընդ որում որոշ թերթեր ինձ էին վկայակոչել», - նշել է Մամեդյարովը՝ ավելացնելով, որ «ԱՄՆ պաշտպանության նախարարի այցի կապակցությամբ պաշտոնական Վաշինգտոնը դիմում Ադրբեջանի ԱԳՆ չի ուղարկել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG