Մատչելիության հղումներ

Գերի է ընկել ադրբեջանցի զինծառայող


Ադրբեջանական ATV հեռուստաալիքի փոխանցմամբ, օրերս Հայաստանի զինված ուժերի կողմից գերվել է ադրբեջանական բանակի ենթասպա Ռամիլ Խուդավերդիեւը:

Փաստի առնչությամբ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ֆիրուդին Սադիխովը հայտարարել է, որ հայտնի չեն զինծառայող Խուդավերդիեւի գերի ընկնելու վայրը եւ հանգամանքները:

Սադիխովի խոսքերով, Միջազգային Կարմիր մահիկի ներկայացուցիչների միջնորդությամբ աշխատանքներ են տարվում ադրբեջանցի զինծառայողին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Իսկ «Թուրան» գործակալության փոխանցմամբ, օգոստոսի 25-ին Ադրբեջանի ռազմական ծանր հանցագործությունների դատարանում քննվելու է զինծառայողներ Ռուսլան Բակիրովի, Խայալ Աբդուլաեւի եւ Հիքմեթ Թագիեւի գործը:

Փետրվարի 15-ին Թերթերի շրջանում գերի ընկած եւ մայիսին ազատ արձակված ադրբեջանցի զինծառայողները մեղադրվում են հայրենիքի դավաճանության եւ դասալքության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG