Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը գոհ է անվտանգության ոլորտում Վրաստանի հետ համագործակցության մակարդակից


Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլու հետ երեքշաբթի օրը Բաքվում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «գոհ է անվտանգության ոլորտում Վրաստանի հետ համագործակցությունից»:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմից ANS հեռուստաընկերությանը հայտնել են, որ Վանո Մերաբիշվիլին, իր հերթին, նշել է, որ Վրաստանը կարեւորում է Ադրբեջանի հետ համագործակցությունը՝ ավելացնելով, թե «Իլհամ Ալիեւի գործունեությունը կարեւորագույն դեր է խաղում տարածաշրջանում կայունության ամրապնդման գործում»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG