Մատչելիության հղումներ

Մոսկվան դեմ է ԱՊՀ երկրների «բռնի ժողովրդավարացմանը»


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող համաձայնել հետխորհրդային տարածքի «բռնի ժողովրդավարացմանը», քանի որ դա տանում է դեպի «ապակայունացում եւ ծայրահեղականության աճ»:

«Մենք ամենեւին չենք գտնում, որ միջազգային խաղացողները չեն կարող հատուկ հետաքրքրությունների եւ շահեր ունենալ ԱՊՀ երկրներում», - երեքշաբթի օրը «Ռոսիյսկայա գազետա»-ի հարցազրույցում նշել է Կարասինը: - «Սակայն մենք չենք կարող համաձայնել նաեւ հետխորհրդային տարածքի «բռնի ժողովրդավարացման» մեթոդներին՝ լինի դա «գունավոր հեղափոխություն», թե գործող իշխանությունների վրա տեղեկատվական-քաղաքական ճնշում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG