Մատչելիության հղումներ

Իրանում խոլերայի համաճարակ է


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ Իրանի 13 նահանգներում խոլերայի համաճարակ է բռնկվել:

Կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչ Մուբաշար Շեյխն ասել է, որ հիվանդությունը տարածվում է արագ տեմպերով: 403 հիվանդներից 5-ը մահացել է: Նա հաղորդել է նաեւ, որ իրավիճակը գնահատելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փորձագետների խումբ է գործուղելու Իրան:

1998 թվականին Իրանում խոլերայով հիվանդացել էր շուրջ 11 հազար մարդ, տասնյակ հիվանդներ մահացել էին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG