Մատչելիության հղումներ

Աբխազները զորախաղեր են անցկացնում


Այսօր Աբխազիայում սկսվել են զորավարժություններ, որոնց մասնակցում է հետեւակի, հրետանու, օդուժի եւ նավատորմի շուրջ 6 հազար զինծառայող: Զորավարժությունները կավարտվեն ուրբաթ օրը:

Դրանց փակմանը ներկա կլինի ինքնահռչակ հաանրապետության նախագահ Սերգեյ Բագապշը, որն այս օրերին Մոսկվայում է:

Վրաստանի հակամարտությունների կարգավորման հարցերով պետական նախարար Գեորգի Խաինդրավան դատապարտել է ապառազմականացված գոտու մոտակայքում զորախաղերի անցկացումը եւ հայտարարել, թե «Ռուսաստանն է սատարում Աբխազիայի անջատողականներին»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG