Մատչելիության հղումներ

Յուրի Լուժկովը բացելու է երիտասարդական հեռուստաալիք՝ «նարնջագույն տրամադրությունների» դեմ


Երիտասարդության շրջանում «նարնջագույն տրամադրությունների» դեմ պայքարելու նպատակով Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը որոշել է հիմնադրել կոշտ գաղափարախոսությամբ «Երիտասարդական Մոսկվա» հեռուստաալիքը, որը եթեր դուրս կգա արդեն եկող տարվա հունվարից:

«Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ, դեռեւս հուլիսին Յուրի Լուժկովը ստորագրել էր քաղաքում «Երիտասարդական հերթափոխ» շարժումը ստեղծելու մասին որոշումը՝ քաղաքի բյուջեից այդ նպատակներով հատկացնելով 3 միլիոն ռուբլի (շուրջ 100 հազար դոլար): Շարժումն առաջնորդում է անձամբ Մոսկվայի քաղաքապետը:

Թերթի տվյալներով, Մոսկվայի կառավարության սեպտեմբերի 13-ի նիստում նախատեսվում է քննարկել Մոսկվայում երիտասարդության եւ ուսանողության հետ տարվող աշխատանքների համապարփակ միջոցառումների ծրագիր:

«Ուսանող երիտասարդության մասնակցությունը «գունավոր հեղափոխություններին» Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղըզստանում վկայում է, որ իշխանությունների կողմից երիտասարդների նկատմամբ ուշադրության պակասը օգտագործվել է ապակառուցողական ուժերի կողմից՝ հասարակական կայունությունը եւ կարգը խախտելու նպատակով», - «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, ասված է ծրագրի նախագծում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG