Մատչելիության հղումներ

«Չճանաչված պետությունները ռազմական դաշինք չեն ձեւավորի»


Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղափշը հայտարարել է, որ ԱՊՀ տարածքի չճանաչված հանրապետությունները մտադիր չեն ձեւավորել ռազմական դաշինք, սակայն զինված ագրեսիայի դեպքում պատրաստ են միմյանց ցուցաբերել բազմակողմանի, այդ թվում՝ ռազմական աջակցություն:

«Ես եւ իմ գործընկերները՝ մյուս երկրների նախագահները, բազմիցս հայտարարել ենք, որ ռազմական դաշինքի ձեւավորման հարցը չի քննարկվում: Մենք պայմանավորվել ենք, որ մեր երկրներից մեկին սպառնացող իրական արտաքին ռազմական վտանգի դեպքում մենք միմյանց կցուցաբերենք բազմակողմանի, այդ թվում՝ ռազմական աջակցություն», - ըստ «ՌԻԱ-Նովոստի» գործակալության, նշել է Աբխազիայի նախագահը:

Նա նաեւ հայտնել է, որ առաջիկայում «ամբողջական ձեւաչափով»՝ Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի ղեկավարների մասնակցությամբ, հանդիպում նախատեսված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG