Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԿԸՀ-ն ձեւավորել է «Խանքենդիի 122-րդ ընտրատարածք»


Ադրբեջանի Կենտրոնական ընտրական (ԿԸՀ) քարտուղար Վիդադի Մահմուդլուն շաբաթավերջին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարող են մասնակցել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ «ԿԸՀ-ն ձեւավորել է Խանքենդիի թիվ 122 ընտրատարածք», որտեղ կարող են քվեարկել բոլոր ղարաբաղցիները»:

«Մեր առաջարկն է, որ քվեատուփերը տեղակայվեն գրավյալ տարածքների մոտակայքում, որպեսզի ամեն մի ղարաբաղցի կարողանա գալ եւ մասնակցել նոյեմբերի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին», - ANS հեռուստաընկերությանը հայտնել է Մահմուդլուն:

Նրա խոսքեորվ, քվեատուփեր կտեղադրվեն նաեւ «այլ երկրներում՝ որպեսզի նրանք կարողանան քվեարկել, ասենք, Մոսկվայում կամ Լոս Ադրբեջանում»: «Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար կստեղծվի նաեւ էլեկտրոնային փոստով քվեարկելու հնարավորություն», - նշել է Ադրբեջանի ԿԸՀ քարտուղարը:

Մահմուդլուն նաեւ հավաստիացրել է, որ «Ղարաբաղի հայերը նույնպես կարող են ընտրվել Ադրբեջանի խորհրդարան»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG