Մատչելիության հղումներ

Կիրակի օրը Հունաստանում վթարի ենթարկված «Բոինգ 737» ինքնաթիռի ուղեւորների մեջ եղել է նաեւ կիպրահայեր Թութունջյանների ընտանիքը՝ Նիկոսիայում բնակվող Հակոբ եւ Հիլդա Թութունջյանները եւ նրանց երկու զավակները:

Կիրակի օրը կիպրական Helios ավիաընկերության Լառնակա-Աթենք-Պրահա չվերթը իրականացնող «Բոինգ 737» ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Հունաստանի մայրաքաղաք Աթենքից 30 կիլոմետր դեպի հյուսիս: Ինքնաթիռի 6 հոգանոց անձնակազմը եւ 115 ուղեւորները զոհվել են:

«Ասոշիեյթեդ Փրես»-ի փոխանցմամբ, վթարի պատճառը ինքնաթիռի անսարքությունն է եղել, որի արդյունքում տեղի է ունեցել ապահերմետիկացում եւ ինքնաթիռը դարձել է անկառավարելի: Ահաբեկչության վարկածը Կիպրոսի իշխանությունները բացառում են:

Կիպրոսում երկուշաբթի օրը եռօրյա սուգ է հայտարարվել: Վթարի պատճառով Հունաստանի վարչապետ Կոնստանտինոս Կարամանլիսը ընդհատել է իր արձակուրդը եւ վերադարձել Աթենք:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG