Մատչելիության հղումներ

Թբիլիսիի ավիաշինական գործարանը սկսել է 1,5 միլիոն դոլար արժողությամբ ռեակտիվ ինքնաթիռների արտադրությունը


«Թբիլավիամշենի» վրացական ավիաշինական գործարանը սկսել է բիզնես-ինքնաթիռների արտադրությունը: Ռեակտիվ օդանավերը նախատեսված են 5 ուղեւորի համար: Առաջին ինթնաթիռն արդեն փորձարկվել է:

Հաջորդ տարի գործարանը արտադրելու է 50 ինքնաթիռ, որոնցից յուրաքանչյուրի գինը կլինի 1,5 միլիոն դոլար: Արդեն պատվերներ են ստացվել տարբեր երկրներից:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, ավիաշինական գործարանը հիմնադրվել է 1941 թվականին եւ խորհրդային տարիներին արտադրել է ՍՈՒ-25 եւ ՄԻԳ-21 ռազմական ինքնաթիռներ:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG