Մատչելիության հղումներ

Ադրբեջանական նավթը Ջեյհան կհասնի մինչեւ դեկտեմբերի 15-ը


Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Նաթիկ Ալիեւը ասել է, որ ադրբեջանական նավթը թուրքական Ջեյհան նավահանգիստ կհասնի մինչեւ դեկտեմբերի 15-ը:

Այսօր Բաքվում կայացած ասուլիսում նա նշել է, թե իր կանխատեսումն «ամենահոռետեսականն» է եւ ավելացրել, որ թուրք մասնագետները գտնում են, որ նավթը Ջեյհան կհասնի մեկ ամիս շուտ՝ մինչեւ նոյեմբերի 15-ը:

Այժմ ադրբեջանական նավթը հասել է Վրաստանի տարածքում գտնվող առաջին պոմպակայանին, իսկ սեպտեմբերի վերջին կհասնի Թուրքիայի սահմանին:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG