Մատչելիության հղումներ

Ադրբեջանական աղբյուրը պնդում է, որ Վրաստանից Հայաստան տեղափոխվող ռուսաստանյան ռազմական տեխնիկան տեղակայվելու է Ադրբեջանի սահմանին


Ադրբեջանի պաշտպանության նախարարության աղբյուրը հայտնել է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթին, թե Վրաստանից Հայաստան տեղափոխվող ռազմական տեխնիկան տեղակայվելու է Ադրբեջանի սահմանին:

«Ռուսաստանյան տեխնիկայի տեղակայման համար հողամասեր են հատկացվել Տավուշի, Բերդի եւ Իջեւանի շրջաններում», - ասել է աղբյուրը:

Ըստ թերթի անանուն զրուցակցի, ներկայումս Գյումրիի 102-րդ ռազմակայանը չի կարող տեղավորել Վրաստանից դուրս բերվող ողջ տեխնիկան, եւ Հայաստանի իշխանությունները նոր տարածքներ են վարձակալության տվել Ադրբեջանի սահմանին:

«Նեզավիսիմայա գազետա»-ն նաեւ ենթադրություն է անում, որ, հաշվի առնելով Հայաստանի ռազմական հզորության աճը, Ադրբեջանի իշխանությունները կարող են թույլ տալ ամերիկյան ռազմակայանի տեղակայումը երկրի տարածքում, ինչը նաեւ կնպաստի, որ Վաշինգտոնը «լոյալ վերաբերի նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներին»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG