Մատչելիության հղումներ

logo-print

2006 թվականին Ադրբեջանը մտադիր է զգալիորեն ավելացնել պաշտպանական ծախսերը


«Այս տարի պաշտպանական ծախսերը ավելացվել էին 76 տոկոսով, եւ եկող տարի դրանք կավելացվեն առնվազն նույն չափով», - ուրբաթ օրը, day.az-ի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Ադրբեջանը հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է եւ մտադիր է օգտագործել բանակցությունների ողջ ներուժը», - Սումգայիթում ուրբաթ օրը ասել է Իլհամ Ալիեւը: - «Սակայն, եթե մենք տեսնենք, որ բանակցություններն անարդյունավետ են, ապա նոր իրավիճակ կստեղծվի, եւ կընդունվեն համապատասխան որոշումներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG