Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը ոչ պաշտոնական այցով ժամանել է Վրաստան


Ուրբաթ օրը երկօրյա ոչ պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն:

«Կավկազպրես» գործակալությանը Վրաստանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Յուշչենկոյի այցը կրելու է ոչ պաշտոնական բնույթ եւ որեւէ հանդիպում Վրաստանի պաշտոնյաների հետ նախատեսված չէ: Այցն ավարտվելու է երկկողմ հարաբերությունների շուրջ հռչակագրի ստորագրմամբ:

Հիշեցնենք, որ Վիկտոր Յուշչենկոն նախատեսում էր Վրաստանում իր հանգիստը անցկացնել հուլիսի 26-30-ը, սակայն այցը հետագվել էր, ըստ պաշտոնական տեղեկատվության, Ուկրաինայի նախագահի ծանրաբեռնվածության պատճառով:

Մինչդեռ, վրաստանյան «Ռեզոնանսի» թերթի հաղորդմամբ, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի այցը հետաձգվել է նրա դեմ նախապատրաստվող ահաբեկչական գործողության մասին Վրաստանի հատուկ ծառայությունների ունեցած տեղեկությունների պատճառով:

«Ուկրաինայի նախագահի դեմ մահափորձը նախապատրաստում էր ռուս-օսական խմբավորումը՝ մտադիր լինելով հրթիռահարել Յուշչենկոյի ինքնաթիռը», - գրել էր «Ռեզոնանսի»-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG