Մատչելիության հղումներ

Բուդապեշտում հայ սպային կացնահարած ադրբեջանցու նկատմամբ դատավարությունը այս տարի չի ավարտվի


2004 թվականին Բուդապեշտում Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի դատապաշտպան Ադիլ Իսմաիլովը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ դատավարությունը այս տարի չի ավարտվի:

«Դրա պատճառը երկու իրարամերժ փորձաքննությունների (Սաֆարովի հոգեկան վիճակի) առկայությունն է: Սեպտեմբերի 27-ի դատական նիստում այդ արդյունքները ուղարկվելու են կրկնական փորձաքննության», - ANS հեռուստաընկերությանը հայտնել է դատապաշտպան Իսմայիլովը:

Ըստ նրա, Ռամիլ Սաֆարովի գործով դատավճիռը կկայացվի արդեն եկող տարի:

Ռամիլ Սաֆարովը 2004 թվականի փետրվարի 19-ին կացնահարել էր լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին: Նրանք մասնակցում էին Հունգարիայի ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG