Մատչելիության հղումներ

«Ռեյ» մոնիտորինգային կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի 37 բնակավայրերում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները: Ըստ այդմ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին պաշտպանում են հարցվածների 73 տոկոսը:

Բաքվի «525-րդ թերթ»-ի փոխանցմամբ, եթե նախագահական ընտրությունները Ադրբեջանում կայանային այս կիրակի՝ բնակչության միայն 5,6 տոկոսը կքվեարկեր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարի եւ 2,1 տոկոսը՝ Ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի օգտին:

Թերթը նշում է, որ «Ռեյ» մոնիտորինգային կենտրոնի տվյալները չնչին չափով են տարբերվում Ադրբեջանում վերջին շրջանում անցկացված այլ հետազոտությունների արդյունքներից: Այսպես, IFES-ի անցկացրած հետազոտությունների արդյունքներով, Իլհամ Ալիեւի վարկանիշը կազմել է 64 տոկոս, Սորոսի հիմնադրամի եւ Գելափի ինստիտուտի հետազոտություններով՝ համապատասխանաբար 67 եւ 77 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG