Մատչելիության հղումներ

Պենտագոնը 130 միլիոն դոլար է հատկացրել «Կասպյան պահակախումբ» ծրագրին


Առաջիկա 6 տարիների ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նախատեսում է իրականացնել Կասպից ծովի շրջանում անվտանգության ամրապնդմանն ուղղված «Կասպյան պահակախումբ» (Caspian Guard) ծրագիրը, որի արժեքը 130 միլիոն դոլար է:

Բաքվի «525-րդ թերթ»-ի փոխանցմամբ, Միացյալ Նահանգները հույս ունի բարելավել պարեկությունը եւ պետությունների սահմանների անվտանգությունը՝ նպատակ ունենալով կանխել ահաբեկիչների, զենքի ու թմրանյութերի հոսքը եւ կայունացնել տվյալ տարածաշրջանը, որտեղ կենտրոնացած են ԱՄՆ քաղաքական եւ գործարար շահերը:

Ըստ ամերիկյան զինված ուժերի եվրոպական հրամանատարության ներկայացուցիչ Սքոթ Սվիթսերի, Ադրբեջանում եւ Ղազախստանում ստեղծվելու են հրամանատարաշտաբային կենտրոններ, ինչպես նաեւ օդային եւ ծովային գաղտնի գործողությունների կենտրոններ: Բաքվում արդեն կառուցվել է ծովային հրամանատարաշտաբային կենտրոն, որի ծառայողները վերապատրաստվել են ամերիկյան հատուկ ջոկատայինների կողմից:

Սվիթսերը մատնանշել է Ադրբեջանի աշխարհագրական դիրքը. երկիրը համատեղ սահմաններ ունի Ռուսաստանի (Չեչնիայի) եւ Իրանի հետ, ինչը Ադրբեջանը դարձնում է «ահաբեկչության տարանցիկ հոսքի հնարավոր տարածք»:

Ըստ ամերիկյան զինված ուժերի եվրոպական հրամանատարության ներկայացուցչի, կարեւոր նշանակություն ունեն նաեւ կասպյան ռեսուրսների տեղափոխման էներգետիկ ծրագրերը, ուստի «Կասպյան պահակախումբ» ծրագրի բաղկացուցչներից մեկը լինելու է բնական ռեսուրսների պահպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG